Ես և աշխատանքը
Ինձ գումար է պետք. ավելին` որքան շատ, այնքան լավ
Աշխատավայրում գործընկերների բարձր աշխատավարձի մասին տեղեկանալը միշտ էլ շարժառիթ է դառնում սեփական աշխատավարձի չափի վերաբերյալ պահանջ ներկայացնելու վերադասին։
Իսկ դրան հասնելու ճիշտ և սխալ մեթոդներ գոյություն ունեն։
Մեր օրերում,երբ վարկային համակարգը խորը ճգնաժամ է ապրում, ընկերություններն ամեն կարգի ջանքեր են գործադրում, որպեսզի կրճատեն իրենց ծախսերը: Այդ իսկ նկատառումներից ելնելով, աշխատավարձի հնարավոր բարձրացման հարցը քննարկելիս խորհուրդ ենք տալիս խուսափել հետևյալ վարքագծերից.
Ափերից դուրս գալ
«Մոտ մեկ տարի առաջ ստորադասներիցս մեկը մտավ իմ աշխատասենյակ, դուռն իր հետևից փակեց և բառիս բուն իմաստով պայթեց», պատմում է «SHL» ընկերության առևտրային տնօրեն Դեվիդ Վալենթայնը։ «Այնուհետև նա պահանջեց նվազագույնը 25%-ով բարձրացնել իր աշխատավարձը, քանի որ երեկույթներից մեկի ժամանակ գինովցած գործընկերները նրան ասել էին իրենց աշխատավարձի չափերի մասին»։ Այդ պահին Վալենթայնին հաջողվում է հանգստ ացնել «հունից դուրս եկած» աշխատակցին (ընդ որում, առանց աշխատավարձի բարձրացում խոստանալու), սակայն մի մոռացեք, որ ամեն վերադաս չէ, որ ըմբռնումով կմոտենա ձեր զայրույթի ու ընդվզումների տեղատարափին և, ավելին, կհանդուրժի նման պահվածք։
Հավասարություն պահանջել
Սա շատ բարդ հարց է։ Երբեմն, իսկապես, մարդիկ խտրականության զոհ են դառնում, օրինակ, սեռական պատկանելության պատճառով, սակայն, մասամբ, արհեստավարժ և բանիմաց աշխատակիցների աշխատավարձը սահմանվում է` հաշվի առնելով նրանց փորձն ու հմտությունները։
Նախորդ օրինակում «հունից դուրս եկած» աշխատակիցը հավասարություն էր պահանջում, սակայն Վալենթայնի պատասխանը կարճ էր և, անգամ, նվաստացուցիչ։ «Ես ակնարկեցի, որ մյուսների աշխատավարձի չափով չէ, որ պետք է որոշվի իր աշխատավարձի չափը և, որ իր աշխատավարձն այնքան է, որքան այն օգուտը, որն այդ աշխատակիցը բերում է ընկերությանը»,- պատմում է Դեվիդ Վալենթայնը։
Պահանջել` փոխարենը ոչինչ չտալով
Ոմանք ասում են. «Ես լավն եմ, որովհետև ինձ այդպես է թվում», պատմում է բրիտանական «Experteer» աշխատանքի տեղավորման գործակալության տնօրեն Տորստեն Մատը։ Նման մարդկանց Տորստեն Մատը պատասխանում է. «Ոչ, դուք այդպես եք կարծում, քանի որ իրապես չեք կարող ներկայացնել ձեր ձեռքբերումները»։ «Սակայն պետք չէ նաև մեկ այլ ծայրահեղության մեջ ընկնել», խորհուրդ է տալիս «Mabox» մարքետինգային ընկերության առևտրային տնօրեն Ջուլիա Գոսլինգը։ Ջուլիան պատմում է, որ աշխատավարձի բարձրացման նպատակով իր տնօրենի հետ հանդիպման ժամանակ նա այնքան է «ջուր ծեծել»՝ իր աշխատանքն ու հմտությունները գովաբանելով, որ տնօրենին ձանձրացրել է և արդյունքում ոչ մի բանի չի հասել։ «Քսան րոպե շարունակ ես խոսում էի ամեն ինչից և ոչնչից», - խոստովանում է տիկին Գոսլինգը։
Մի մտածեք, որ ձեր բիզնեսը կհարթի բոլոր խնդիրները
«Մի անգամ մասնավոր ներդրողների գիտաժողովում պոտենցիալ ներդրողներից մեկը հարցրեց սկսնակ գործարար մի տիկնոջ, թե վերջինս ինչի՞ վրա է պատրաստվում ծախսել այն 100 հազար ֆունտ ստեռլինգը, որը հայցում է իր ծրագրի իրականացման համար։ Կինն առանց երկար մտածելու պատասխանեց. «Առաջին երկու տարիներին ես մտադիր եմ տարեկան 50 հազար ֆունտ վաստակել»։ Այդ արտահայտությունը լսելուն պես բոլոր ներդրողներն իրենց բանկային գրքույկները հավաքեցին ու հեռացան», - պատմում է «Finance South East» գործակալության տնօրեն Սալլի Գուդսելը։ Գուցե և դա ձեր բիզնեսն է, սակայն, եթե նպատակ ունեք ներդրողների ներգրավել, ապա պատրաստ եղեք սկզբնական շրջանում զիջումների գնալ։
Խոսել հարբած վիճակում
«Մի անգամ ես հրավիրված էի կորպորատիվ երեկույթի։ Ավարտին ինձ մոտեցավ մի աշխատակից, ով որոշել էր, որ քաջության համար մի քանի բաժակ խմելն ու ոչ պաշտոնական մթնոլորտը գործը «գլուխ բերելու» հարցում կարող են օգնել», - հիշում է «JLT Benefit Solutions» ընկերության տնօրեն Դունկան Հոուորտը։ «Այդ աշխատակցին ես ակնարկեցի, որ պատեհ պահ չի ընտրել լուրջ խոսակցության համար և առաջարկեցի խոսել ավելի ուշ, սակայն նա այդ դեպքից հետո այլևս ինձ չմոտեցավ. չհանդգնեց»։ Այստեղից հետևություն. ռիսկի մի դիմեք և մի զայրացրեք ձեր ղեկավարին, քանի որ ամեն տեսակ լուրջ խոսակցությունները պետք է աշխատասենյակում տեղի ունենան։
Աշխատանքից ազատվելու սպառնալիք ներկայացնել
Այս տարբերակը երբեք չի գործի, եթե, իհարկե, դուք հանճար չեք և ձեր հեռանալը ճակատագրական հետևանքներ չի թողնի ընկերության ընդհանուր գործունեության վրա։ Փորձագետները հիշում են դեպքեր, երբ տնօրինությունը չի ենթարկվել հոգեկան շանտաժին և, արդյունքում, աշխատանքից ազատվելու դիմում գրած աշխատակիցները, մեղմ ասած, ծիծաղելի դրության մեջ են հայտնվել։ Նույնիսկ, եթե դուք մինչ այդ մի քանի գայթակղիչ առաջարկներ եք ստացել այլ ընկերությունն երից, խորհուրդ ենք տալիս ծանրութեթև անել ձեր քայլերը և շուտափույթ որոշումներ չկայացնել։ Մի անգամ պարոն Վալենթայնի ընկերության մի աշխատակից աշխատանքից հեռանալու դիմում ներկայացրեց այն բանից հետո, երբ ընկերությունը չհամաձայնեց երկու անգամ բարձրացնել նրա աշխատավարձը, մինչդեռ, մեկ այլ ընկերությունում նրան նման աշխատավարձ էին խոստացել։ Սակայն նոր առաջարկի հետ մանրամասն ծանոթանալիս և պայմանագրի դրույթները կարդալիս տվյալ աշխատակիցը նկատեց, որ պայմանագրով որևէ դրամական պարգևատրություն կամ կենսաթոշակ չէր նախատեսվում։ Ուստի, աշխատակիցը հասկացավ, որ ավելի լավ է դիմումը հետ վերցնի և մնա իր աշխատավայրում։
«Մարդ-արհմիություն» պահվածք
«Գործարարները երբեմն աշխատավարձի բարձրացման ակնարկները որպես անձնական վիրավորանք են ընդունում», - պարզաբանում է «JFL Search and Selections» կադրային գործակալության տնօրեն Ռոս Կինդերսլին։ Եթե ղեկավարին ասեք, որ նա պարտավոր է ձեր աշխատավարձը բարձրացնել, ապա նա անմիջապես հակագրոհի կանցնի։ «Ես ծանոթ եմ մի կնոջ, ով գնացել էր իր ղեկավարի աշխատասենյակ և ասել, որ մեկ այլ ընկերությունում միևնույն պաշտոնը զբաղեցնող իր ընկերուհու աշխատավարձը բարձրացրել են, ուստի, ինքն էլ նույնն է ակնկալում։ Բնականաբար, տնօրենը չի համաձայնել բարձրացնել տվյալ աշխատակցուհու աշխատավարձը, իսկ վերջինս զայրույթի պոռթկումով ասել է. «Դե որ այդպես է` ես դուրս եմ գալիս աշխատանքից» և սկսել արտասվել։ Պարոն Կինդերսլիի կարծիքով, ավելի լավ է աշխատավայրում դրական մթնոլորտ ստեղծել և խուսափել այնպիսի պահվածքից կամ արտահայտություններից, իբր` ղեկավարը ձեզ շահագործում է։ Ճիշտ կլինի արտահայտվել հետևյալ կերպ. «Ինձ դուր է գալիս իմ աշխատանքը և, կարծես թե, ես շատ բաների եմ հասել... Կուզենայի ձեզ հետ քննարկել հնարավոր առաջխաղացումների հարցը և պարզել, սպասվո՞ւմ են, արդյոք, աշխատավարձի վերանայումներ»։ Նման դեպքում դժվար թե ձեր ղեկավարը մերժի և չգնահատի ձեր աշխատանքը։
Ողորմություն խնդրել.
«Մի աշխատակցուհի եկավ իմ աշխատասենյակ և սկսեց պատմել, որ հազիվ է ծայրը ծայրինհասցնում, ամեն բան թանկացել է, փեսացուն կորցրել է աշխատանքը և, իրեն ավելի շատ գումար է հարկավոր», - պատմում է Կինդերսլին։ «Ես ասացի, որ ցավում եմ, սակայն ես չէ, որ պետք է պատասխանատվություն կրեմ իր փեսացուի համար»։ Գթասիրության փոխարեն Կինդերսլին այդ կնոջը խորհուրդ տվեց ավելի եռանդով աշխատել և ավելին վաստակել։ Կինն անմիջապես հասկացավ ակնարկը և սկսեց ավելի լավդրսևորել իրեն։ Արդյունքում, նա ավելի շատ սկսեց վաստակել։
Կարդացեք նաև
Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...
Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...
Bbcont.ru-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ովքեր սովորել են արդյունավետորեն ծախսել իրենց ժամանակը, տնտեսել են իրենց կյանքի 1/3-ը: Ժամանակն արդյունավետորեն ծախսելու համար կան մի շարք օգտակար խորհուրդներ: Դրանցից...
Healthinfo.ua-ի փոխանցմամբ՝ ամեն օր մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք պահանջում են մեր էներգիայի մեծ պաշարներ՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ...
Դեռ շատ գործ կա անելու, բայց էլ ուժ ու էներգիա չկա՞: healthinfo.ua-ն առույգությունն ու էներգիան արագ վերականգնելու մի քանի խորհուրդ է տալիս...
Գվելֆի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ կարևոր է չանհանգստանալ այն կապակցությամբ, արդյոք գործատուն տեսնում է քո հուզմունքը, թե ոչ: Ավելի լավ է կենտրոնանալ ընկերական...
Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան: Դրա համար ընդամենը պետք է էներգիայով սնուցվելու համար հավելյալ աղբյուրներ փնտրել, գրում է...
Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...
Հայտնի է` կատարյալ արտաքին տեսքը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու կարևոր պայմաններից է: Շրջապատողների վրա ազդելու համակարգը շատ պարզ է մասնագետների կարծիքով...
Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...
Առավոտյան 6-7-ը «պատուհան է», երբ ամենալավն աշխատում է երկարատև հիշողությունը: Այդ ընթացքում ստացված ցանկացած տեղեկություն հեշտությամբ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն